News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Արմավիրի շրջանի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպն անթույլատրելի է։ Այս մասին մարտի 14-ին հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով զինված մարդը վտանգավոր է բոլորի համար։ «Դրա համար էլ մեզնից, որպես ղեկավարներից, պահանջվում է այդ ուղղությամբ քրտնաջան աշխատանք կատարել»,- շեշտել է Կարեն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի նախնական տվյալների, Ջրառատ գյուղում մարտի 14-ի ժամը 13։30-14։00 ժամանակահատվածում վեճ է բռնկվել, որը վերածվել է կռվի, որի ժամանակ հնչել են կրակոցներ ինքնաձիգից։ Միջադեպի հետեւանքով երեք մարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Նախնական բժշկական հետազոտության արդյունքներով, տուժածներից մեկը ոտքից հրազենային վիրավորում է ստացել, երկրորդի նկատմամբ օգտագործվել է կտրող- ծակող առարկա, ինչի հետեւանքով վնասվել է նրա մեջքը, իսկ երրորդ տուժածի մոտ ձախ ձեռքի կոտրվածք է։ Այդ փաստով հարուցվել է քրեական գործ ՔՕ 112, 258 ու 235 հոդվածներով։

Ավելի վաղ Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբը տարածել էր հայտարարություն, որում նշել էր, որ Ջրառատ գյուղում մարտի 14-ին զինված հարձակում է իրականացվել «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի համախոհների վրա, ինչի հետեւանքով կան վիրավորներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ