News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայում հնագետները հայտնաբերել են մոտ 400 հազար տարեկան մարդկային գանգ։Հնարավոր է, որ այն նեանդերթալցիների՝ գիտությանը հայտնի  հնագույն մնացորդն է։ Գանգի կողքին հայտնաբերվել են կենդանիների մարմինների ու քարե զենքերի որոշ մասեր, հայտնում է Science Times-ը։

Գիտնականների միջազգային խմբի ներկայացուցիչներին հաջողվել է գանգը մաքրել ու պատրաստել դրա եռաչափ մոդելը ։ Բայց մոդելը լիարժեք չի ստացվել, քանի որ տվյալները բավարար չեն։ Նախնադարյան մարդու գլխի ծավալի մոտ 70 տոկոսն է առայժմ վերականգնված։

Գիտնականները դեռ չգիտեն այդ գանգը տղամարդու է պատկանել, թե կնոջ, նաեւ պարզ չէ , թե ինչից է մահացել նեանդերթալցու նախնին։

Գանգի մոտ հայտնաբերված մի քանի ատամները ապացուցում են, որ նեանդերթալցիներն ապրել են Եվրոպայի տարածքում, չնայած համարվում էր, որ նրանք Աֆրիկայում են բնակվել։

Բայց բացառված չէ, որ Homo Sapiens –ը առաջացել է հին մարդկանց երկու տեսակների խաչասերման արդյունքում,ասում են գիտնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ