News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

 Հանդիպման սկզբում Մեդվեդեւը նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ նույնիսկ ընթացիկ դժվարությունների պայմաններում, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը աճում է, համենայն դեպս Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների մատակարարումների դեպքում։ «Դա նշանակում է, որ ինտեգրումը տալիս է իր պտուղները։ Այնպես որ կարող ենք քննարկել նաեւ այդ թեմաները»,- նշել է նա։

 Սերժ Սարգսյանն էլ իր հերթին նկատել է, որ նույնպես ջերմությամբ է հիշում Մեդվեդեւի հետ հանդիպումները, քանի որ դրանք միշտ անցել են փոխվստահության մթնոլորտում։ «Իհարկե մենք դեռ հարցեր ունենք քննարկելու, քանի որ մեր համագործակցությունը մշտապես խորանում է, ընդլայնվում ու այդ հարցերը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի կառավարության ակտիվ մասնակցության»,- ասել է նա։ Դրան Ռուսաստանի վարչապետը հավելել է «Եվ առանց Հայաստանի կառավարության»։

Նշենք, որ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ