News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ քիչ առաջ փակել են Տիգրան Մեծի պողոտան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բնակիչները պահանջում են, որ կառավարությունից իրենց մոտենան պատասխանատուները եւ կոնկրետ պատասխան տան, թե երբ են տալու իրենց հասանելիք բնակարանները, որոնց համար իրենք գումար են վճարել:

Բնակիչներին հաջողվեց մի քանի րոպեով փակել պողոտան, սակայն ոստիկանները նրանց ուով դուրս բերեցին ճանապարհի երթեւեկելի մասից:

Այս պահին ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայի մայթերին երկու կողմից պատ են կազմել:

Հիշեցնենք, որ 2004թ. Երեւանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենաուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչեւ հիմա փոխհատուցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ