News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վորլդ Վիժն Հայաստանը Beeline-ի հետ համատեղ հայտարարում են «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրը  կիրականացվի Կապանում, Թալինում եւ Երեւանում:

Beeline-ից NEWS.am_ին հայտնում են, որ «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների/խնամակալների` ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը: Ծրագիրը կտեւի 12 ամիս ու կներառի Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերին մասնակցող 7-18 տարեկան 600 երեխաների ու պատանիների, 90 ծնողների, խնամակալների եւ 30 ուսուցիչների:

«Առցանց անվտանգության խնդիրն իսկապես հրատապ է, քանի որ շատ ծնողներ ու երեխաներ պատշաճ պաշտպանված չեն առցանց տիրույթում:  Մեր ունեցած տվյալների համաձայն` ծնողների 57%-ն ու երեխաների 35%-ը ծանոթ չեն այն ծառայություններին, որոնց պետք է դիմել առցանց վտանգների, հատկապես բռնության դեպքերի հանդիպելու պարագայում»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Beeline-ը, մեծապես կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների եւ երեխաների շրջանում: «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաեւ իրենց` երեխաներին, հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն եւ գիտելիքներ՝ ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Երեխաների առցանց անվտանգության ծրագրի շրջանակներում երեխաներն ու երիտասարդները կմասնակցեն տարբեր դասընթացների` ծանոթանալով առցանց անվտանգության կանոններին ու մեխանիզմներին: Իսկ ծնողները կտեղեկացվեն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու սկզբունքներին, երեխաներին արդյունավետ հետեւելու ու վերահսկելու գործիքներին,  վտանգներին եւ այլն: Ծրագրում ներառված կլինեն նաեւ ուսուցիչներ, ովքեր կսովորեն դպրոցականների օնլայն վարքագծին հետեւելու սկզբունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ