News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուսումնասիրելով Առաջավոր Ասիայի գենոֆոնդը՝ գիտնականները ցույց են տվել, որ գենետիկորեն առավել բազմերանգ են լեռներում ու հարթավայրերում ապրող ժողովուրդները։ Պարզվել է, որ հայկական սփյուռքում հիմնականում պահպանվում է հայ ազգաբնակչության ծագման գենոֆոնդը։ Այս եւ նման այլ եզրակացությունների մասին խոսվել է Human Genetics պարբերականում։

Առաջավոր Ասիայի մեջ ներառված են Անատոլիան, Լեւանտը, Միջագետքը, Արաբական թերակղզին, Հայկական ու Իրանական բարձրավանդակները։ Նեոլիթի շրջանում այս տարածաշրջանը կարեւորագույն միգրացիայի աղբյուր է դարձել։ Սակայն գենետիկորեն Առաջավոր Ասիան մինչեւ վերջերս լավ չի ուսումնասիրվել։ Գենետիկները ԴՆԹ օրինակներ են վերցրել եւ ուսումնասիրել վրացիների երեք պոպուլյացիաների եւ հայերի չորս պոպուլյացիաների Y քրոմոսոմները (հետազոտվել է  598 մարդ)։ Այդ տվյալները նրանք միացրել են արդեն գոյություն ունեցող այլ ժոովուրդների տվյալների հետ՝ ստանալով տվյալների լայն բազա։

«Առաջավոր Ասիայի գենոֆոնդերը շատ տարատեսակ են, սակայն մեզ հաջողվեց դրանք դասակարգել՝ բոլոր հարթավայրային ժողովուրդները գենետիկորեն նման են միմյանց, իսկ մյուս հարթակում են հայտնվել բարձրավանդակների պոպուլյացիաները։ Մենք կարծում ենք, որ դա կապված է բնակչության պատմության հետ, այն բանի հետ, որ միգրացիաները հիմնականում տեղի են ունեցել նմանատիպ լանդշաֆտների միջեւ։ Իսկ լեռներից հարթավայր կամ հակառակը մեծ զանգվածները հազվադեպ են տեղափոխվել»,-ասել է պրոֆեսոր Օլեգ Բալանովսկին։

Նշվում է, որ հայերը գենետիկորեն պատկանում են Առաջավոր Ասիայի ժողովուրդների խմբին։ Իսկ  նրանց գենոֆոնդին նման գոտին համապատասխանում է պատմական Հայաստանի տարածքին։ Դա կարող է նշանակել, որ այդ տարածքում գենոֆոնդն ինչ-որ մակարդակով պահպանվել է՝ չնայած թուրքերով բնակեցվելուն։ Հետաքրքիր է, որ հայկական սփյուռքները գենետիկորեն շատ նման են Հայկական բարձրավանդակում գտնվող հիմնական հայկական պոպուլյացիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ