News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երբ ամեն ամիս 15 հազար փախստական ուղարկենք Եվրոպա, նոր խելքները գլուխները կհավաքեն։ Նման ձեւով է Եվրոպային սպառնացել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, թե չի հասկանում Գերմանիայի ու Հոլանդիայի պահվածքը Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունների հետ կապված հանրաքվեի նկատմամբ։

«Գերմանիան ու Հոլանդիան ինչո՞ւ են անհանգստացած մեր Սահմանադրության փոփոխությունից։ Մենք մեր Սահմանադրությունն ենք փոխում, ոչ թե իրենցը։ Սա մեր ներքին հարցն է, իրենց ի՞նչ։ Մենք ունենք փախստականների հետընդունման համաձայնագիր։ Եթե Եվրոպան շատ է ուզում, կարող ենք ամսական 15 հազար փախստականը ուղարկենք իրենց, որ խելքները գլուխները գա»,–ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ