News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Լոնդոնում Սուրբ Պատրիկի օրվա առթիվ կազմակերպված շքերթը, հայտնել է The Telegraph–ը։ Ըստ ավանդույթի, նրանք երեքնուկ են հանձնել Իռլանդական գվարդիական վաշտին։

Նշում են, որ Քեյթ Միդլթոնը իր հարգանքն է մատուցել Իռլանդիայի ազգային գույնին և տոնի կապակցությամբ ընտրել Catherine Walker ապրանքանիշի մուգ կանաչ վերարկու  ու զմրուխտյա ականջօղեր։

 Ուիլյամն ու Քեթրինը Սուրբ Պատրիկի օրը նշել են Փարիզ իրենց այցի նախօրեին։ Նրանք Փարիզ են ժամանելու արքայադուստր Դիանայի մահից 20 տարի անց։

Ինչ վերաբերում է տոնական ավանդույթին, ապա այն ծնվել է 20-րդ դարի սկզբին։ 1901-ին Էդվարդ 7-րդի կինը՝ թագուհի Ալեքսանդրան,  բրիտանական թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան ներկայացուցչուհին էր, որը երեքնուկի փունջ էր հանձնել զինվորականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ