News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպաբնակ հայերը ողջունում են հոլանդական դատարանի որոշումը՝ պատժել թուրք- ադրբեջանական միության նախագահ Իլհամ Աշկինին։

Հանուն արդարության եվրոպական հայկական ֆեդերացիայի նախագահ Կասպար Կարապետյանի խոսքով, այնպիսի կարգախոսները, ինչպիսին է «Ղարաբաղը կդառնա հայերի գերեզմանոց» անընդունելի են եւ Նիդեռլանդների, եւ ամբողջ Եվրոպայի համար։

Նրա խոսքով, դա հստակ ազդանշան է, թե ով է բռնության ու ատելության կոչ անում, լինի դա Շվեդիայւոմ, Նիդեռլանդներում, թե էլի ինչ-որ տեղ։

«Մենք շատ զգոն կլինենք այդ հարցում։ Խոսքի ազատության կեղծ պատրվակով ոչ մի ադրբեջանցի կամ թուրք չի կարողանա հայատյաց հայտարարություններ անել։ Մենք շնորհավորում ենք Նիդեռլանդներում մեր գործընկերներին , որ նրանք այդ հարցը հասցրել են դատարան ու հաջողության հասել»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ