News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի»  հիշատակին նվիրված բողոքի երթի մասնակիցները ճեղքել են ոստիկանության պատը եւ Հանրապետության հրապարակի «գորգին» նստել:   NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին երթի մասնակիցները նստել են հրապարակի «գորգին», ոստիկանները փորձում են նրանց հեռացնել այնտեղից, բայց ակտիվիստները չեն հեռանում: Այս պահին Տիգրան Մեծի պողոտայի երթեւեկությունը դադարեցված է: (ֆոտոռեպորտաժ)

Այնուհետ ցուցարարներին է մոտեցել կառավարության ներկայացուցիչը՝ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, որի հետ զրույցում Շահեն Հարությունյանը պահանջել է, որպեսզի Հաց բերողը» հուղարկավորվի «Եռաբլուրում»: Վարչապետի օգնականը հայտնել է, թե ինքը լիազորված չէ նման որոշում կայացնելու, կարող է ցուցարարների պահանջագիրը ներկայացնել կառավարությանը եւ մեկ օրվա ընթացքում պատասխանել: Շահեն Հարությունյանը հայտնեց, թե մեկ այլ դիմում մերժվել է, սակայն կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ որեւէ նման որոշում չի եղել:

Կառավարության շենքը շրջափակված է ոստիկանության մեծ ուժերի կողմից, կան նաեւ հատուկ միջոցներով եւ սաղավարտներով զինված հատուկջոկատայիններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ