News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի»  հիշատակին նվիրված բողոքի երթի մասնակիցները փակել են Սայաթ Նովա պողոտան եւ նստել գետնին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները նստելուց հետո քննարկում են արել, թե որտեղ անեն նստացույցը՝ Սայաթ Նովա պողոտայում, թե Ազատության հրապարակում: (ֆոտոռեպորտաժ)

Ցուցարարներին է  մոտեցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը նշել է, թե պողոտան փակելն անօրինական է եւ շարունակվելու դեպքում միջոցներ կձեռնարկեն:

Երթի մասնակիցները դրանից հետո որոշել են շարունակել երթը եւ գնալ Ազատության հրապարակ, որտեղ հայտարարություն են տարածելու կամ գործողություն են անելու:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել էր մարտի 16-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող: Նա, հիշեցնենք, մեղադրվում էր անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ: Գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ