News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Իռլանդիայի վարչապետ Էնդի Քենին միգրացիայի հարցերով «դասախոսություն է կարդացել», գրում է   The New York Times-ը:

Իռլանդիայի վարաչապետի այցը, ով ավելի վաղ միգրացիայի հարցի հետ կապված  հանդես էր եկել Թրամփի հասցեին քննդատական խոսքերով , կայացել է Սբ Պատրիկի օրվա նախօրեին:

Հանդիպմանը Քենին եւս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ պատմության մեջ միգրատների ունեցած ներդրումը:

«Կան միլիոնավոր մարդիկ, ովքեր ցանկանում են կարեւոր դեր խաղալ Ամերիկայի պատմության մեջ, եթե դուք, իհարկե, սիրում եք նրանց, ովքեր Ամերիկան հզոր են դարձնում», -ասել է Քենին:

Թերթը գրում է, որ Քենին ուշադրությունը կենտրոնացրել է  հարցի վրա, որը վաղուց մտահոգում է  իռլանդացի պաշտոնյաներին. ավելի քան 50 հազար իռլանդացիների, ովքեր ապօրինի են բնակվում ԱՄՆ-ում, արտաքսում  է  սպառնում, եթե Թրամփը կատարի ապօրինի միգրանտներին արտաքսելու իր խոստումը:

Նշվում է, որ Վաշինգտոնում Քենին փորձել է արդարացնել իր խոսքը՝ նշելով, որ դրանք  ոչ թե անձամբ Թրամփի դեմ են ուղղված եղել, այլ նրա խոսքի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ