News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Համացանցում տարածում է ստանում կողային ուժեղ քամու պայմաններում վայրէջքի ժամանակ Boeing 737 օդանավի օդաչուների խցից նկարահանված տեսանյութը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հոլովակը Facebook-ում հրապարակել է Ryanair ավիաընկերության օդանավի հրամանատար, լեհ օդաչու Արթուր Կիլակը:

Տեսանյութում անվրդով օդաչուն պահում է ձեռքից դուրս պրծնող ղեկը, ծիծաղում եւ զրուցում է երկրորդ օդաչուի հետ:

«Ես միշտ ասում եմ, որ օդաչուն ամսական աշխատավարձը ստանում է մեկ վայրէջքի ժամանակ: Ահա ես այն վաստակեցի այդ օրը... Սիրում եմ Boeing 737-ը բարդ իրավիճակներում կայունության համար»,- տեսանյութն այսպես է մակագրել օդաչուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ