News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիան ռուսական հումքով հզոր ալրաղացային արդյունաբերություն է  հիմնել՝ խախտելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները: Այս մասին մարտի 21-ին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լեւինը, հաղորդում է  Rambler News Service-ը:

Նրա խոսքով՝ վերջին 15 տարում Թուրքիան պետության կողմից սուբսիդավորվող հզոր ալրաղացային ճյուղ է հիմնել ու նավաճել է  արաբական երկրների շուկաները. «Մենք դա չենք արել, եւ շարունակում ենք  հացահատիկ վաճառել, ոչ թե ալյուր»,-ասել է Լեւինը՝ հանդես գալով Պետդումայի լսումների ժամանակ:

Նշվում է, որ 2016 թ. հուլիսից մինչեւ 2017թ. փետրվարը Թուրքիան 2 մլն տոննա ռուսական հացահատիկ է գնել՝ դառնալով երկրորդ գնորդը Եգիպտոսից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ