News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գլոբալիզացիան օգնում է ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ երկրներին, իսկ տնտեսական ինտեգրումը պետություններին թույլ չի տալիս մի կողմ քաշվել: Reuters-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Քրիսթալինա Գեորգիեւան: 

 «Բաց շուկաները, առեւտուրը, աշխատանքի բաժանումը շատ աղքատ երկրների համար բարերար հետեւանքներ ունեն»,- ասել է նա: Հարուստ երկրներին եւս ձեռնտու է միջին դասի աճը, որը զարգացած երկրներից արտահանման ընդարձակում է պահանջում, հավելել է Գեորգիեւան:

Գործադիր տնօրենը «ինտելիգենտ, հանգիստ» զրույցի կոչ է արել գլոբալիզացիայի բարիքների համատեղ օգտագործման շուրջ եւ նախազգուշացրել է հովանավորչության մասին: Նա համոզված է, որ եթե տասնամյակներ շարունակ զարգացող տնտեսական իտեգրումը եւ փոխկախվածությունը վերացվեն, ապա բոլոր երկրները կտուժեն:

«Չի կարելի ասել՝ մենք մի նավակի մեջ ենք, բայց խորտակվում է միայն ձեր կողմը»,- ընգծել է Գեորգիեւան: Տնտեսական խոչընդոտներ ստեղծելու փոխարեն, երկրները պետք է նպաստեն մրցունակության զարգացմանը, որն աջակցում է ինովացիաներին եւ մեծացնում է արտադրողականությունը, նշել է նա:

Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպության տվյալներով՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց ութնյակը այնքան դրամական միջոցների է տնօրինում, որը ծավալով հավասար է աշխարհի բնակչության կեսի կարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ