News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դատարանը Հնդկաստանի հյուսիսի 2 գետերը՝ Գանգեսը եւ Ջամնան, «իրավաբանական անձի կարգավիճակով կենդանի արարածներ» է ճանաչել, որը թույլ կտա ավելի արդյունավետորեն պայքարել դրանց աղտոտման դեմ, հայտնում է AFP-ն:

Ութարաքհադի բարձրագույն դատարանը այս մասին որոշումն ընդունել է երկուշաբթի: «Իրավիճակը արտակարգ միջոցառումներ է պահանջում, որպեսզի մեր գետերը պահպանենք»,- որոշումը պարզաբանել է դատարանը:

Հնդիկների կողմից երկրպագվող Գանգեսի ջրերը, որի հետ բազմաթիվ ծիսակատարություններ են կապված, այսօր աղտոտված են արդյունաբերական թափոններով եւ կոյուղաջրերով:

Այսուհետեւ այս գետերի անունից կարելի է դատարան դիմել: Շրջակա միջավայրի պաշտպանները հույս ունեն, որ այս խորհրդանշական որոշումը կօգի արդյունավետորեն պայքարել գետերի աղտոտման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ