News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իտալիայի ոստիկանությունը գտել ու Ամստերդամի թանգարան է վերադարձրել հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի երկու նկարները, որոնք 15 տարի առաջ էին գողացվել, հայտնում է Ինտերֆաքսը։

Խոսքը «Ծովի տեսարան Սխեվենինգենում» եւ «Հոտը դուրս է գալիս Նյունենի ռեֆորմիստական եկեղեցուց» նկարների մասին է։

Թանգարանի տնօրեն Ալքսել Ռյուգերի խոսքով, նկարների վերադարձը թանգարանի պատմության լավագույն պահերից էր ու հիմա կտավները անվտանգության մեջ են։

Նկարները 2002-ին գողացել էին անհայտ անձինք, իսկ հետո դրանք հայտնվել էին իտալական մաֆիայի ձեռքերին։ Իտալացի ոստիկանները այդ նկարները առգրավել են տեղական հանցավոր խմբավորումների դեմ հատուկ գործողության ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ