News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում մաքուր պղինձ կարելի է ձուլել, բայց կա որպես կողմնակի արտադրանք ՝ ծծմբաթթվի իրացման խնդիր։ Այս մասին News.am–ի թղթակցին հայտնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը «Ճգնաժամից դեպի զարգացում՝ կոմունիկացիայի ուժով» անվանումով WCFDavos/Yerevan ֆորումի ընթացքում։

2016-ին էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախկին նախարար Լեւոն Յոլյանի օրոք, հարցի ուսումնասիրության համար աշխատախումբ էր ստեղծվել։ Դրան մասնակցել են նաեւ կոմբինատի ներկայացուցիչները։

Պոլոսկովը հիշեցրել է, որ առաջ կոմբինատը ինքն էր դիտարկում նման հնարավորություններ։ Մի քանի տարի առաջ ֆիննական ընկերություններից մեկի հետ կառուցվել էր գործարանի մակետը։

Ճիշտ է այն ժամանակ երկրում բավարար քանակության պղինձ չէր արդյունահանվում։ Հիմա, Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո բավականաչափ ծավալներ կան։ Բայց որպեսզի այդ նախագիծը արդարացնի իր ծախսերը, պետք է իրացնել նաեւ կողմնակի արտադրանքները։ Հաշվի առնելով, որ Հայաստանում պղնձի հանքավայրերը ծծմբային են, պետք է գտնել իրացման հնարավորություններ ծծմբաթթվի կամ փոշի ծծումբի համար։ Հարցն այն է, որ ծծմբաթթվի փոխադրման ծախսերը համեմատաբար բարձր են (հատուկ տարրա ու փոխադրման ատուկ ռեժիմ)։ Սովորաբար նման արտադրությունները կազմակերպում են ծովային նավահանգիստներից ոչ հեռու, որպեսզի նվազեցնեն թթվի փոխադրման ծախսերը։ Հայաստանում դրա ծախսերը, նույնիսկ մինչեւ սեւծովյան նավահանգիստներ հասցնելը, կարող են չափից մեծ լինել

«Բայց ընդհանուր առմամբ նախագիծը շատ կարեւոր է երկրի արդյունաբերության համար ու մենք պատրաստ ենք մասնակցել հետագա քննարկումներին»,- հայտնել է Պոլոսկովը։

Նշենք, որ չինական ընկերությունների հետ բանակցությունների մասին Կառավարության ներկայացուցիչները հայտնել էին նաեւ 2016-ի սեպտեմբերի վերջին։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառավարում է Քաջարանի պղնձա մոլիբդենային հանքավայրը, որը հանրապետության հարավում է գտնվում ու այդ մետաղների պաշարներով խոշորագույնն է երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ