News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին պնդում է, որ իրավապահ մարմինների կողմից ճնշում է գործադրվում իր ընտանիքի անդամների ու ընկերների վրա, հաղորդում է «Новости- Грузии»-ն։

Մի քանի օր առաջ Աննան հայտարարել է, որ ոստիկանությունը սուբոտեքս տեսակի թմրանյութ ունենալու կեղծ պատճառաբանությամբ ձերբակալել է Միխայիլ Տատարիշվիլիին, ով բարեկամական հարաբերությունների մեջ է ոչ միայն նախագահի դստեր, այլեւ Մինդիա Գոգոչուրիի՝նախագահի կնոջ՝ Մակի Չիչուայի առաջին ամուսնությունից դստեր ամուսնու հետ։

 «Рустави 2» հեռուստաալիքով հաղորդման ժամանակ Աննա Մարգվելաշվիլին ասել է, որ մինչ ձերբակալությունը Տատարաշվիլիին սպառնացել են ձերբակալությամբ եւ այլ տեսակի ճնշումներով։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ումից են ստացվել նման սպառնալիքներ։ Նա նաեւ պնդում է, թե Մինիդա Գոգոչուրիին հետեւում են Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ