News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանն իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում է ՏՏ համաշխարհային քարտեզի վրա: Այս մասին, մարտի 21-ին, հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է.

«Անչափ հաճելի, նաև խորհրդանշական է իմ նախորդ պաշտոնական այցից ընդամենը չորս ամիս անց կրկին հյուրընկալվել այս բարեկամական հողում։ Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ այս հրաշալի սրահում. նման բացառիկ ներկայացուցչական միջոցառումը հայ-էմիրաթյան տնտեսական կապերին նոր որակ հաղորդելու՝ մեր երկրների բարձր ղեկավարության երկուստեք ցանկության ու հանձնառության վկայությունն է։ Ընդամենը ամիսներ առաջ սա միայն գաղափար էր, իսկ այսօր՝ արդեն իրականություն, որից մեր սպասումները մեծ են: Այս գաղափարը կյանքի կոչելու համար առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին և հատկապես Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Նորին Վսեմություն Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի փորձություն է անցել և, հասնելով մեր օրերը, դարձել Հայաստանի ու բազմաթիվ արաբական երկրների միջպետական հարաբերությունների անսասան հենքը։ Հենց այդ հենքի վրա էր, որ Միացյալ Էմիրությունների լուսահոգի հիմնադիր Նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի օրոք սկիզբ առավ նաև Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջպետական համագործակցությունը: Եվ այսօր մեր ցանկությունն է ու նաև մեր պարտքը՝ ամրապնդել և խորացնել այս թանկ ժառանգությունը, որ ստացել ենք:

Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, ինչը հայ ժողովրդին երկու աշխարհների համար էլ դարձրել է ընկալելի: Միաժամանակ, Արևելքն ու Արևմուտքը միախառնվել են մեր հողում՝ արտացոլվելով հայ ժողովրդի մտածելակերպում և կենսակերպում: Սա նշանակում է, որ ձեզանից յուրաքանչյուրը, գալով Հայաստան, կբացահայտի ոչ միայն գործարարության համար բարենպաստ միջավայր, այլև հոգեհարազատ տարրեր, որոնցից ամենաբնորոշները, թերևս, ավանդական հայկական հյուրընկալությունն ու ջերմությունն են, որոնք հատուկ են նաև եղբայրական արաբ ժողովրդին։

Բնականաբար, ձեզնից շատերը Հայաստանի մասին իրենց պատկերացումն ունեն, շատերն էլ դեռ նոր պիտի բացահայտեն Հայաստանը` հատկապես որպես տնտեսական ներուժ։ Իսկ մինչ այդ ցանկանում եմ մի քանի շեշտադրումներ կատարել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առնչությամբ, որոնք կարևոր նախադրյալներ են մեր փոխշահավետ գործընկերության տեսանկյունից:

Աներկբա է` փոխշահավետ գործընկերության նախադրյալներից թերևս ամենակարևորը վստահության գործոնն է։ Հարափոփոխ մեր աշխարհի մրցակցային պայմաններում կարելի է երկարաժամկետ գործընկերություններ ստեղծել և ներդրումներ կատարել միայն այն դեպքում, երբ առկա է կայուն վստահության մթնոլորտ։ Մի բան, որ մենք, իսկապես, կիսում ենք։ Մեր ժողովուրդները պատմությամբ են ճանաչում միմյանց. պատմական հանգամանքների բերումով ապրելով արաբ ժողովրդի հետ կողք կողքի և հաղորդակից լինելով արաբական քաղաքակրթությանը՝ մենք լավ ենք գիտակցում վստահության արժեքը:

Չնայած պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազում դժվարություններին՝ մենք երբեք չենք ընկրկել, սփռվել ենք աշխարհով մեկ և դարձել նաև հաջողակ գործարարներ: Այսօր էլ մեզ չեն վախեցնում առկա սահմանափակումները, մենք փորձում ենք դրանք վերածել մրցակցային առավելությունների: Չունենալով էներգակիրներ՝ մենք զարգացնում ենք մարդկային ռեսուրսը, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստեղծում ենք ինտեգրացիոն կամուրջներ, չունենալով ելք դեպի ծով՝ մենք բացվում ենք աշխարհին մեր աշխարհասփյուռ հայ համայնքների միջոցով, հաղորդակցվում ենք՝ ստեղծելով այլընտրանքային ուղիներ և օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից։

Ասածիս լավագույն վկայությունն այն է, որ Հայաստանն այսօր վերածվել է ամբողջական բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ առաջարկող երկրի՝ զբաղեցնելով իր յուրահատուկ տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր։ Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017» զեկույցը, որի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդն է, ընդ որում բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով՝ 9-րդ հորիզոնականում է: Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ցուցանիշին՝ այս տարի գրանցվել է աննախադեպ առաջընթաց. մեր երկիրը ներկայումս 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 21 կետով բարելավելով իր դիրքը:

Մեր կառավարությունը պատրաստել է ներդրումային փաթեթներ, որոնք գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո: Մենք կողջունենք և կաջակցենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Միացյալ Էմիրությունների ներդրողներին:

Համագործակցության մեծ հնարավորություններ կան գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ