News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանություններին քննադատելու համար ձերբակալված լրագրողների հասցեին հերթական վիրավորական արտահայտություններն է արել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ըննդիմության կողմից իրեն ներկայացված 149  հոգուց բաղկացած ձերբակալված լրագրողների ցանկում գտնվողները հանցագործներն են։

«Նայում եմ ցանկին, բոլորը գող, մանկապիղծ ու ահաբեկիչ են։ Կանգնում Թուրքիայի նախագահին «բռնապետ» են ասում։ Ո՞նց չդիմենք դատարան։ Մենք քննադատություն ընդունում ենք, բայց վիրավորանք չենք ընդունում»,-ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ