News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները։Նիստը բացելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի Դաշնային ժողովի նախագահ Վ․Վ․ Վոլոդինը։

Նիստի օրակարգը նվիրված է լինելու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակին ու ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 10-ամյակին։

Քննարկվելու են Կազմակերպության գործունեության արդյունքներն ու հեռանկարները։ Որոշվելու են նաեւ հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ դիմակայության հարցերով միջխորհրդարանական լսումների (2017-ի երկրորդ կիսամսյակ, Երեւան) նախապատրաստման աշխատանքների ուղղությունները։

Նիստի ընթացքում նաեւ որոշումներ կկայացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հարցերով հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության մասին դրույթում փոփոխություններ անելու մասին, կդիտարկվեն ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման վերաբերյալ պարտավորությունների կատարման արդյունքները, կորոշվեն ՀԱՊԿ ԽՎ տասներորդ լիագումար նիստի անցկացման վայրն ու ժամկետները, օրակարգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ