News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեհաստանի կառավարությունն ուժեղացրել է թշնամանքը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ․ Լեհաստանի պաշտպանության նախարարը դիմել է դատախազություն՝ խնդրելով հետաքննել նախկին վարչապետի գործողությունները Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո, գրում է The Financial Times–ը։

«Անոնի Մացերեւիչը հարցազրույցում հայտնել է, որ ինքը Տուսկին կասկածում է ոչ միայն անգործության, այլեւ «իսկական հանցագործությունների» մեջ, որոնք կապակցված է աղետի հետաքննության մասին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի հետ։ Այդ ավիավթարի հետեւանքով զոհվել էր 96 մարդ, այդ թվում Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինկսին»,- ասվում է հոդվածում։ «Իմ կարծիքով դա ոչ թե անփութություն է, այլ քրեական հանցագործություն»,- հայտնել էր Մացերեւիչը Gazeta Polska Codziennie–ին տված հարցազրույցում։

Պարբերականը հայտնում է, որ լեհական դատախազությունը հաստատել է, որ Մացերեւիչից դիմում է ստացել՝ Տուսկի «դիվամագիտական դավաճանությունը» հետաքննելու խնդրանքով, բայց դեռ չի որոշել՝ ընթացք տալ գործին, թե ոչ։ «Այս հայտարարությունը սրում է դիմակայությունը Վարշավայի ու Տուսկի ու ավելի լայն իմաստով ՝ նաեւ ԵՄ-ի հետ», գրում է թերթը։

«Լեհաստանի նախկին վարչապետը հերքել է իր մասնակցությունը աղետի հետ կապված պատմությանը ու պաշտպանել աղետից հետո իր գործողությունները՝ այդ թվում պաշտոնական հետաքննության արդյունքների մասով, որը եզրակացրել էր, որ ավիավթարը դժբախտ պատահար էր»,ասվում է հոդվածում։

Թերթը նշում է, որ զոհված նախագահ երկվորյակ եղբայրը ՝ «Արդարություն ու իրավունք կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին վաղուց է պնդում, որ այդ ավիավթարը դժբախտ պատահար չի եղել։

Մացերեւիչն իր դիմումում Տուսկին մեղադրել էր այն բանի համար, որ նա չէր կարողացել ապահովել «Լեհաստանի մասնակցությունը աղետի վայրում իրականացվող բոլոր հետաքննություններին, նաեւ օդանավի բեկորների ուսումնասիրությանը», պարզաբանում է հոդվածագիրը

Լեհաստանի նախկին պնախարար Տոմաշ Սեմոնյակը, Տուսկի «Քաղաքացիական հարթակ» կուսակցության անդամը, Մացերեւիչի մեղադրանքներն անվանել է «անհեթեթ ու քաղաքականացված»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ