News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմա բարդ դրության մեջ է ՝ ՀԴԲ-ն հետաքննում է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերը, գրում է Focus-ը։

Ոչ ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմին, ոչ ԱԱԳ տնօրեն Մայք Ռոջերսը, Կոնգրեսի լսումների ժամանակ իրենց ելույթում չեն հաստատել որեւէ պայմանավորվածության մասին ապացույցների գոյության փաստը ու չեն նշել Թրամփի շտաբի այն աշխատակիցների ազգանունները, որոնք կասկածի տակ են գտնվում, ասվում է հոդվածում։

Սակայն ԱՄՆ հարցերով փորձագետ Թոմաս Եգերի համար ակնհայտ է․ «Եթե մեղադրանքները ամրապնդվեն ապացույցներով, դրանց մասշտաբը կգերազանցի Ուոթերգեյթսի սկանդալը»։ Փորձագետը նկարագրում է առաջիկա ամիսների համար երեք հնարավոր սցենարներ։

Առաջին սցենար՝ «Եթե ապացույցներ չլինեն, Թրամփը կկարողանա իրավիճակն իր շահերին ծառայեցնել», ասում է Եգերը։ Դա կարող է նույնիսկ ուժեղացնել նախագահի դիրքերը, նա կպնդի, որ հետաքննությունը իր դեմ դավադրության մի մասն էր, ու դրանով իսկ հասարակայնությանը կտրամադրի իսթեբլիշմենթի դեմ։

Երկրորդ սցենարը՝ ապացույցներ կներկայացվեն, սակայն կասկածներ կմնան։ «Եթե հետաքննության մեջ մնան սպիտակ բծեր կամ էլ դրա որոշ մասերը կասկածներ առաջացնեն, Ներկայացուցիչների պալատը պաշտոնական մեղադրանք չի առաջադրի Թրամփի դեմ», պարզաբանում է փորձագետը։ «Դա որոշակիորեն կվնասի Թրամփի ու Հանրապետական կուսակցության հեղինակությանը, բայց ոչ այն ծավալի, որպեսզի իմփիչմենթ սկսվի»

Երրորդ սցենարը ենթադրում է անհերքելի ապացույցների առկայություն, որոնք կասկածի ստվեր անգամ չեն թողնի․ «Եթե ապացուցվի այն փաստը, որ Թրամփը գիտեր Ռուսաստանի հետ իր շտաբի կապերի մասին, Ներկայացուցիչների պալատն նրա դեմ հայց ներկայացնելուց բացի այլ ելք չի ունենա»,- վստահ է փորձագետը։ Սենատը այդ դեպքում իմփիչմենտի մասին որոշում կկայացնի։ Սենատում հանրապետականները մեծամասնություն են, ու տեսականորեն որոշումը կարող է Թրամփի օգտին լինել։ «Սակայն նա Սենատում շատ թշնամիներ ունի, որոնք դեմ չեն լինի նրա իմփիչմենտին։ Եվ այդ դեպքում նախագահ կդառնա ներկա փոխնախագահ Մայք Փենսը»,-ասել է Եգերը։

Ջեյմս Կոմին ու Մայք Ռոջերսը ճնշման մեջ են դրել ոչ միայն Թրամփին, այլեւ իրենք իրենց։ «Նրանք պետք է ապացույցներով ամրապնդեն իրենց առաջադրած լուրջ մեղադրանքները։ Հակառակ դեպքում՝ նրանց գերատեսչությունների վարկանիշը զգալիորեն կտուժի»։

Եգերի կարծիքով, հետաքննություն են իրականացնում նաեւ գերմանական հատուկ ծառայությունները։ «Դաշնային կառավարությունը ուզում է իմանալ, թե որքանով են կայուն   նախագահ Թրամփի դիրքերը։ Արդյոք իմաստ ունի տրամադրվել նրա նախագահության չորս տարիներին, թե պետք է ավելի ինտենսիվ հարաբերություններ զարգացնել փոխնախագահ Փենսի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ