News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2017-ին Որոտանի ՀԷԿ կասկադը կարտադրի մինչեւ 1 մլրդ 50 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա։ Այս մասին News.am–ի թղթակցին հայտնել է կասկադի սեփականատեր Contour Global Hydro Cascade ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը։

2016-ին կասկադն արտադրել է մոտ 982 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա։ Սակայն այս տարի ավելի շատ կհաջողվի արտադրել, քանի որ Որոտան գետում ջրի մակարդակն ավելի բարձր է, նկատել է Հովսեփյանը։

Նկատենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրման հարցում առաջնայնություն է տրվում հիդրոէլեկտրակայաններին, որպես էներգիայի էժան աղբյուրի։ Հիդրոէլեկտրակայանները գրեթե ամբողջ էլեկտրաէներգիան արտադրում են գարնանային հալոցքի ժամանակ։

Որոտանի ՀԷԿ կասկադը Հայաստանի հիդրոէներգետիկայի ամենահզոր օբյեկտն է։ 2016-ին այն արտադրել է հանրապետությունում բաշխված էլեկտրաէներգիայի 16 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ