News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մոսկվան Մեծ Բրիտանիայում գտնվող Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել հանրային միջոցառումներին մասնակցելուց, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք Մեծ Բրիտանիայում են գտնվում, նախ զգոնություն դրսեւորել, հետո՝ հնարավորության դեպքում հրաժարվել հանրային միջոցառումներին մասնակցելուց, երրորդ՝ հայտնել որեւէ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել պարզելու համար Ռուսաստանի այն քաղաքացիների ճակատագիրը, որոնք կարող էին տուժել եւ գտնվել ահաբեկչության էպիկենտրոնում»,- ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ