Չարագործները WhatsApp մեսինջերի օգտատերերի շրջանում սկսել են վնասաբեր հղումներ տարածել՝ «լրտեսական» հավելվածների տեսքով, որն իբր նախատեսված է ընկերներին հետեւելու համար, գրում է Lenta-ն:
Օգտատերերն ստանում են հավելվածի հղում, որն իբր կարող է հետեւել ընկերների ակտիվությանը: Հղումով առաջարկվում է բեռնել «լրտեսական» սոֆթը, բայց իրականում այն սեղմելուց հետո տեքստն ուղարկվում է եւս 10 ընկերների:
Բացի այդ, օգտատերերին ուղղորդում են կեղծ կայք, որտեղ առաջարկվում է լրացնել հեռախոսահամարը: Արդյունքում զոհի հեռախոսին ավտոմատ ձեւակերպվում է թանկարժեք SMS ծառայության բաժանորդագրություն, ներդրվում է վնասակար սոֆթը եւ հայտնվում են գովազդային բաններներ:
Մասնագետները պնդում են, որ իրականում ընկերներին հետեւելու գործառույթ մեսինջերը չունի: