News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի գործով հարցաքննվել  է առանցքային վկան, սակայն, առանց թարգմանչի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը՝ նշելով, որ հարցաքննվել է Դավիթի ընկերը՝ Վանիկ Պողոսյանը, որն այդ օրը եղել է նրա հետ:

«Առանցքային վկան հարցաքննվել  է, սակայն, առանց թարգմանչի՝ նա ոչ անգլերենին է տիրապետում, ոչ էլ շվեդերենին: Ռուսաստանի Դաշնությունում է նա, հարցաքննությունը  եղել է հեռախոսազանգի միջոցով եւ այս ամեն ինչից հասկանալի է, որ ձեւական հարցաքննություն է եղել: Վկան ինձ զանգել, ասում էր, որ ոչ ինքն է հասկացել իրենց, ոչ էլ նրանք՝ իրեն»,-ասաց փաստաբանը:

Մարկ Սաֆարյանը նաեւ նշեց, որառանցքային վկային երկրորդ անգամ հարցաքննելու պահանջ է ներկայացրել, որը մինչեւ հիմա չի բավարարվել: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարկ Սաֆարյանը դիմել է Շվեդիայի արդարադատության կանցլերին՝ Շվեդիայի ներքին գործերի դեմ քաղաքացիական հայց հարուցելու պահանջով:

Շվեդիայի դատախազությունը հրաժարվել էր Մարկ Սաֆարյանին տրամադրել քրեական գործին վերաբերող տեսագրությունները:

Փաստաբանը նշել էր, որ դժգոհ է քրեական գործի նախաքննությունից:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ