News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) այցի ժամանակ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ։

ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի արդիականացման եւ ազատականացման հարցը: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկու պետությունների ավիացիոն իշխանությունների եւ դեսպանատների աշխատակիցների ներգրավվածությամբ առաջիկայում բանակցություններ սկսել համաձայնագրի նոր տեքստի շուրջ։

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն այցի շրջանակներում հանդիպել է նաեւ Flydubai ավիաընկերության փոխնախագահ Սուդիր Սրեդարանի հետ։

Վերջինս ողջունել է Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ վիզայի ազատականացումը, ինչպես նաեւ՝ իր ոգեւորությունն է արտահայտել Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված կարգով Հայաստան մուտք գործելու հնարավորության կապակցությամբ:

Flydubai ավիաընկերության փոխնախագահը նշել է, որ շնորհիվ այդ քայլերի, ԱՄԷ-ից բավականին մեծ ուղեւորահոսք է ակնկալվում դեպի ՀՀ: Ուղեւորահոսքի աճը կնպաստի նաեւ ՀՀ-ում զբոսաշրջության եւ տնտեսության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն՝ հետագա համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ