News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2012-ին ԱՄՆ ինը նահանգներում վաթսունչորս հիվանդ էր մահացել  սնկային մենինգիտի բռնկումից։ Ատենակալները տարաբնույթ դատավճիռ են կայացրել դեղագործ Բարի Քեդդենի գործով, որը մեղավոր էր այդ հիվանդության բռնկման համար։ Բարրի Քեդդենին արդարացրել են երկրորդ աստիճանի ծանրության սպանության մեղադրանքի 25 կետերով, սակայն մեղավոր են ճանաչել այլ մեղադրանքներով։

Բարրի Քեդդենը, ֆիրմայի սեփականատերն ու գլխավոր դեղագործը, մեղավոր է ճանաչվել չարտոնագրված դեղորայք վաճառելու, խաբեության, դավադրության ու ռեկետի համար՝ խաբելու ու հիվանդներից եկամուտ ստանալու նպատակով։

2012-ին 20 նահանգներում ավելի քան 700 մարդու մոտ սնկային մենինգիտ էր ախտորոշվել այն բանից հետո երբ նրանք ընդունել են վարակված դեղամիջոցները։ 64 հիվանդ մահացել էր։ Վարակը տարածվել էր աղտոտված սրվակների ու չմշակված կոնսերվանտների միջոցով։

Քեդդենը թույլատրել էր այդ դեղամիջոցների առաքումը, որոնք ստերիլ չէին ու արտոնագիր չունեին։ Իսկ նրա ղեկավարած դեղագործական կենտրոնն էլ չէր համապատասխանում մաքրության, ստերիլիզացման ու անվտանգության մյուս կանոններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ