Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչ Շոն Մակքորմաքը տեսանկարահանել է մեծ սպիտակ շնաձկանը, որը պտտվել է նրա նավակի շուրջը, հայտնում է TVNZ-ը:
Մակքորմաքը ծովում ձուկ է որսացել եւ արդեն պատրաստվում էր տուն վերադառնալ, երբ նկատել է գիշատչին: Ըստ երեւույթին, նրա հետաքրքրել է տղամարդու օգտագործած խայծը:
Շնաձուկն իր չափերով համադրելի էր Մակքորմաքի նավակին՝ ուներ 3,6 մետր երկարություն: «Ես աշակերտուհու պես դողում էի»,- անկեղծացել է ձկնորսը: Նա փորձել է կարթաթելը քաշել, բայց շնաձուկն այն կծել է: