News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-հարավ» բետոնե մայրուղու ավտոճանապարհին արդեն 35 կմ է կառուցվել, որի վրա մոտ 70 մլն դրամ է ծախսվել, իսկ 2018-ին կկառուցվի եւս 42-ը։ Այս մասին Կառավարության նիստից հետո մարտի 23-ին լրագրողներին հայտարարել է  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Աշտարակ եւ Թալին քաղաքների միջեւ գտնվող ճանապարահահատվածում՝ Երեւանից հյուսիս, ակտիվորեն աշխատում է իսպանական Corsan Corviam ընկերությունը։ Ավելի հյուսիս հատվածում՝ Թալինից Գյումրի, աշխատում է չինական Sinohydro Corporation ընկերությունը։ Այստեղ աշխատանքները ծրագրվում է ավարտել 2018-ին։ Մյուս ճանապարհահատվածների համար վարկեր Կառավարությունը կներգրավի միայն անհրաժեշտության դեպքում, բայց հնարավորության չափով կներգրավվի մասնավոր ոլորտը։ Օրինակ՝ Սյունիքի մարզի լեռնային հատվածներում նախատեսված է թունելներ անցկացնել, որոնք, հնարավոր է, վճարովի կդառնան, քանի որ առավել հարմարավետ ու կարճ կլինեն։ Բայց նաեւ անվճար այլընտրանք կլինի՝ լեռնային ճանապարհների տեսքով։ «Քանի որ այստեղ եկամտի հնարավորություն կա, ապա կարելի է նաեւ մասնավոր ներդրումներ ներգրավել», - նշել է Առաքելյանը։ 

«Հյուսիս-հարավ» մայրուղին կկրճատի իրանական սահմանից մինչեւ վրացական սահման ճանապարհը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ տարածությունը կհասցնի 495-ի՝ լեռնային ճանապարհահատվածների հարթեցման եւ նոր, առավել ուղիղների կառուցման հաշվին (Արարատ քաղաքից Վայոց Ձորի մարզ՝ մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, այնտեղից էլ՝ Քաջարան քաղաք)։ Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 960 մլն դոլար, նախագծի հիմնական վարկատուն է Ասիական զարգացման բանկը (մոտ 500 մլն դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ