Անտվերպենում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձում էր մեքենան մեծ արագությամբ վարել դեպի հետիոտնային առեւտրային փողոց, հայտնում է Reuters–ը։ Գործակալության տվյալներով, այդ դեպքից հետո քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Մեքենան մեծ արագությամբ էր սլանում, եւ հետիոտները ստիպված են եղել փախչել։ Ավելի ուշ վարորդին ձերբակալել են։