News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բիզնեսը, որի մոտ ԱԱՀ մասով դեբետը գերազանցում է վարկը, կկարողանա այն ազատ դուրս գրել  մյուս հարկերի հաշվին։ Այս մասին մարտի 23-ին լրագրողներին ասել է Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, մեկնաբանելով  «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որոնք հաստատվել են Կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Հիմա այդ գումարներից դուրս են գրվում միայն ԱԱՀ ապագա վարկերը, բայց ոչ մյուս հարկերը։ Բացառություն է արվում միայն 0 տոկոսանոց ԱԱՀ-ով աշխատողների համար  (արտահանում ու հումքի ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման ու արտահանման համար)։ Իսկ հիմա այդ ռեժիմը կտարածվի նաեւ ԱԱՀ –ով սովորական գործարքների վրա։

Դա կօգնի ազատել շրջանառության միջոցները այն ձեռնարկությունների համար, որոնք մեծ ծախսեր են արել , բայց դեռ չեն վերադարձրել այդ գումարները։ Դրանք կարող են լինել արտադրության, շինարարության մեջ ներդրումները կամ էլ պարզապես ապրանքների խոշոր խմբաքանակի գնումները, հայտնել է Միրումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ