News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ Եվրոպական միության հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ նշել է, որ ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ Եվրոպական միության հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը:   Հանձնակատար Վիոլետա Բուլչը դրական է գնահատել բանակցությունների սկիզբը եւ հաստատել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի:

Քննարկելով հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  տրանսպորտային ոլորտի թվայնացման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին, ինչին մեծ կարեւորություն է տալիս նաեւ Եվրոպական միությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկել է Երեւանում կազմակերպել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների համաժողով եւ հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ