News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայում 95 տարեկանում մահացել է հայտնի փորձարկող օդաչու, խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին՝ Ստեփան Միկոյանը: Այս մասին հայտնում է քաղաքային լրատվության «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով  «ՄիԳ» ինքնաթիռաշինության ընկերության մամուլի ծառայությանը:

«Այսօր՝ մարտի 24-ին, կյանքի 95-րդ տարում մահացել է Խորհրդային Միության Հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Անաստասի Միկոյանը, որը նշանակալից ավանդ է ունեցել հայրենական ավիացիայի զարգացման մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունում ընդգծել են, որ Ստեփան Միկոյանի մահով ամբողջ հայրենական ավիացիան է կորուստ ունեցել:

«Նա երկարատեւ եւ արժանավոր կյանքով է ապրել: Նրա անունը հավերժորեն կմնա ավիացիայի պատմության մեջ եւ մեր հիշողություններում»,- հավելել են մամուլի ծառայությունից:

Ստեփան Միկոյանը, ընդհանուր առմամբ, յուրացրել է 102 տեսակի թռչող սարքեր, այդ թվում՝ «ՄիԳ-23», «ՄիԳ-25» եւ «ՄիԳ-27» օդանավերը: Նա Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկի է Ռուսաստանի ՌՕՈւ-ի զարգացման մեջ նշանակալի ավանդի համար, պարգեւատրվել է Լենինի, Կարմիր Դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, Կարմիր Աստղի 4 շքանշանանով, մեդալներով, այդ թվում՝ «Մարտական ծառայությունների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ