News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համաձայնագրի նախաստորագրման ժամանակը համընկավ նախընտրական քարոզարշավի հետ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Բեքարյանը՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ բանավեճի ընթացքում։

«Երբ ասում են, դա ասոցացում չէ, ցանկանում եմ պատասխանել՝ իսկ ի՞նչ կլինի ասոցացման հետ», - ասել է Բեքարյանը։ Նա նշել է, որ նախաստորագրված համաձայնագիրը նախորդից տարբերվում է որոշ պահերով։ Ասոցացման համաձայնագիրը մի քանի բաժին էր պարունակում՝ քաղաքական, տնտեսական եւ «այլ» բաժինը։ Նախաստորագրված համաձայնագրում քաղաքական մասը գրեթե ամբողջությամբ պահպանվել է, «այլ» մասը՝ նույնպես։ Տարբերությունը տնտեսական բաժնում է։ «Այն մասը, որը չի հակասում ԵՏՙՄ-ում մեր պարտականություններին, պահպանվել է, հակասող մասերը բացառվել են։ Դա նույն ասոցացման համաձայնագիրն է ՝հանած ԵՏՙՄ-ում մեր պարտականություններին հակասող մասը։ Փաստաթուղթը դեռեւս փակ է։ Ստորագրումից հետո, երբ այն բաց կլինի, կարելի կլինի մանրամասն դիտարկել ու քննարկել», - նշել է Կարեն Բեքարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ համաձայնագիրն ամեն դեպքում չստորագրվի եւ ինչու է այն նախաստորագրվել այժմ՝ Բեքարյանը նշել է. «Եթե իշխանությունները կարող են PR քայլեր անել՝ դրանում ներքաշելով ԵՄ-ին, Հայաստանի իշխանություններին կարելի է շնորհավորել դրա հետ կապված։ Իհարկե, դա կապված չէ Հայաստանի իշխանությունների PR քայլերի հետ»։ Նա հիշեցրել է, որ հայտարարվել է բանակցությունների ավարտի մասին, եւ գործընթացն ընթանում է բնական ճանապարհով։ «Նախաստորագրման ժամանակը համընկավ նախընտրական քարոզարշավի հետ։ Կարող էր եւ չհամընկնել»,- նշել է Բեքարյանը։ Քաղաքական գործիչը զուգահեռաբար մատնանշել է նաեւ որոշ հարցերի ոչ ճիշտ ձեւակերպմանը, որոնց դեպքում փորձեր են արվում Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները հակադրել ԵՏՄ-ի հետ հարաբերություններին։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը հայտարարել է ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել ԵՄ-ի հետ համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ։ Չնայած որ տեսքտը հայտնի չէ լայն հասարակությանը՝ Խաչատրյանը, միեւնույն է, կարծում է, որ տնտեսական մասը կաղում է։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը հիշեցրել է, որ իրենց քաղաքական ուժը կողմ է հանդես եկել ԵՏՄ անդամակցությանը։ Քաղաքական գործիչն ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարեւորությունը՝ ժողովրդավարության զարգացման ու բարեփոխումների խորացման տեսանկյունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ