News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առասպելական ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլաեւում բացել են նկարչի ու նրա աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը, հայտնում է Analitikaua–ն։

«200 տարվա տրիումֆ» ցուցահանդեսի բացման արարողությանը, որը մարտի 23-ին կազմակերպել են Նիկոլաեւի Վ․Վերեշչագինի անվան գեղարվեստական թանգարանն ու Նիկոլաեւսկի շրջանում Ուկրաինայի հայերի միությունը (ղեկավար Արթուր Կոխլիկյան), մասնակցել են Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայ կ Գուլյանը, Նիկոլաեւսկի շրջանային պետական աշխատակազմի մշակույթի, ազգությունների ու կրոնների վարչության ղեկավար Միխայիլ Դիմիտրովը, ՈՒկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգևորական, տերհայր Վարագ Յափարյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ ու քաղաքի բնակիչներ։

Ցուցահանդեսի զարդն էր «Պուշկինը Սեւ ծովի ափին» նկարը, որը Այվազովսկին նկարել էր ու ներկայացրել գեղարվեստի կայսերական ակադեմիայում իր անհատական ցուցահանդեսում։ Կտավը փոխանցվել է պատկերասրահին 1914-ին, Վ․Վերեշչագինի անվան գեղարվեստական թանգարանի բացման տարին։

Ցուցահանդեսին ներկայացված են 17 աշխատանքներ, որոնցից 9-ը Այվազովսկու վրձնին են պատկանում, իսկ մնացածը նրա աշակերտների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ