News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի ճակատագիրը սերտ կապակցված է երկու խոշոր հարեւանների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, գրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung-ի տեսաբան Իվո Միյնսենը, հիշեցնելով, որ մինչեւ 1878-ին անկախանալը Բուլղարիան հինգ դար եղել է Օսմանյան կայսրության կազմում։ Դա առայսօր ազդում է բուլղարացիների վրա։ Նրանք ռուսների հանդեպ դրական վերաբերմունք ունեն, իսկ թուրքերին առաջվա պես չեն վստահում։

«Դա նկատելի է նաեւ նախընտրական պայքարի ժամանակ, որում վճռորոշ դեր է կատարում Թուրքիայի հետ բարդ հարաբերությունները,- գրում է հեղինակը,- Էրդողանի ագրեսիվ վարքագիծը 7 մլն բնակչության մեջ ծնում է վախեր, որոնք փորձում են իրենց ծառայեցնել տարբեր քաղաքական ուժեր»։ Իսկ Բուլղարիայում թուրքական փոքրամասնության ներկայացուցիչներին հաճախ համարում են Անկարայի «հինգերորդ շարասյուն»;

Մասնավորապես լուրջ դիվանագիտական սկանդալ էր բորբոքվել այն պատճառով, որ «թուրքական կառավարության մունետիկները Բուլղարիայում բացահայտ քարոզում էին հօգուտ DOST նորաստեղծ թուրքամետ կուսակցության» ։ Ընտրություններին «բուլղարացի թուրքերի» մասնակցությունը հասարակության կողմից միանշանակ չի ընդունվում։ Որպես բողոքի նշան՝ «Միավորված հայրենասերներ» բուլղարական կազմակերպությունն այս շաբաթ մի քանի անգամ արգելափակել է թուրք- բուլղարական սահմանը, ասվում է հոդվածում։

«Մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը Բուլղարիայում անհամեմատ մեծ է,- շեշտում է հոդվածագիրը,- Ռուսական ֆիրմաները վերահսկում են բուլղարական տնտեսության գրեթե մեկ քառորդը, ընդ որում կարեւոր ոլորտները։ Բուլղարիան ուժեղ կախում ունի ռուսական նավթի ու գազի մատակարարումներից։ Ռուս օլիգարխները նաեւ կարեւոր դերակատարում ունեն լրատվական ու բանկային դաշտերում»։

Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնը համարում է, որ Ռուսաստանը կարող է վերահսկողության տակ վերցնել Բուլղարիան, ու կոչ են անում ԵՄ-ին հակաքայլեր ձեռնարկել, գրում է Իվո Միյնսենը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ