News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արկտիկական 8 երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, փոխգործակցության հայտարարագիր են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ փաստաթղթում նշված են «ծովի վրա արտակարգ դրության, ինչպես նաեւ Արկտիկայում համատեղ գործողությունների դեպքում հիմնական սկզբունքները, տակտիկական հնարքներն ու կանոնակարգը»։

Բացի այդ Արկտիկական խորհրդի անդամները պայմանավորվել են ընթացիկ տարում համատեղ զորավարժություններ անցկացնել։

Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Բոսթոն քաղաքում, ութերորդ տարածաշրջանային համաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի, Դանիայի, Իսլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ