News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հրապարակվել են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնց համաձայն 39-ամյա Էմանուել Մակրոնը հաղթում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է  RFI-ն:

BVA սոցիոլոգիական ծառայության հարցման տվյալներով` Մակրոնը  (ով իր քաղաքական կարիերան սկսել է նախագահ Օլանդի կաբինետում) առաջին փուլում կհավաքի ձայների 26 տոկոսը` շրջանցելով «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին (25 տոկոս):

Ըստ հարցման` երրորդ տեղում է աջակողմյան «Հանրապետականներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (17 տոկոս):

Չորրորդ տեղում է «Անհնազանդ Ֆրանսիա» ուլտրաձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը (14 տոկոս): Հինգերորդ տեղում է իշխող կուսակցությունից Բենու Ամոնը  (11,5 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ