News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանիսայի Դիժոն քաղաքում ոստիկանները ձեևրբակալել են 20-ամյա կնոջ, որը անցորդներին սպառնացել է դանակով: Կինը նախկինում արդեն Ֆրանսիայի հատուկ ծառայություններին հայտնի էր, փոխանցում է  RFI–ն: 

France Bleu Bourgogne ռադիոկայանը հայտնում է, որ դանակով զինված կնոջը ձերբակալել են մարտի 24-ին:

Դրանից 30 րոպե առաջ ոստիկանները կնոջը կանգնեցրել են եւ հիշեցրել, որ Ֆրանսիայում արգելված է հասարակական վայրերում դեմքը ամբողջությամբ փակող նիկաբով հայտնվելը, որը նրա դեպքում ինքնաշեն էր՝ նա դեմքը փաթաթել էր շարֆով՝ բաց թողնելով միայն աչքերի համար բացվածքները:

Շուտով մի քանի մարդ ոստիկանություն են զանգահարել եւ հայտնել, որ դանակով զինված կնոջ են տեսել Sainte-Bénigne եկեղեցում եւ Մալբի փողոցի խանութներում: Ոստիկանները նրան ձերբակալել են պարֆումերիայի կրպակում:

Իրավապահները պարզում են նրա գործողությունների դրդապատճառները: Le Parisien-ը հայտնել է, որ կինը նախկինում Ֆրանսիայի ներքին հետախուզությանը հայտնի էր որպես արմատական իսլամի կողմնակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ