News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պատմել է, թե ինչպես է մտադիր պայքարել երկրում ահաբեկչության դեմ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջին հերթին ես կվերականգնեմ ազգային սահմանները։ Երկրորդ, նախազգուշական նկատառումներով երկրից կարտաքսեմ fiche S (սպառնալիք պետական անվտանգությանը) նշումով օտարերկրացիներին, որոնք կապեր ունեն արմատականության հետ։ Նաեւ կպայքարեմ իսլամական արմատականության դեմ՝ սալաֆիտյան մզկիթները փակելու, կամ էլ նույնիսկ Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների միությունն արգելելու միջոցով»,- ասել է Լը Պենը՝ պատասխանելով Parisien թերթի թղթակցի այն հարցին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ է նա առաջարկում ահաբեկչության դեմ պայքարի համար

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ