News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չինաստանի ոստիկանությունը 14 մարդու է ձերբակալել Գուանչժոու քաղաքի էլեկտրակայանում վթարի պատճառով: Պատահարը, որը տեղի է ունեցել մարտի 25-ին, 9 մարդու կյանք է խլել, եւս երկուսը վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուան»: 

Պատահարը տեղի է ունեցել էլեկտրակայանի շինհրապարակում՝ աշխատանքային հարթակներից մեկի փլուզման պատճառով: Այդ պահին հարթակի վրա 10 շինարար է եղել, եւս մեկ մարդ ճզմվել է ընկնող կառուցվածքի տակ:

Նախնական ստուգմամբ պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել 40 մետ բարձրությամբ գտնվող հարթակի կայունության խախտման պատճառով:

Տուժողներից երկուսը հիվանդանոցում բուժում են ստանում եւ կայուն վիճակում են: Վթարային շինհրապարակում աշխատանքներն առայժմ դադարեցված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ