News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ` Հանրապետական կուսակցության գրանցումը չեղարկելու պահանջով: Այս մասին այսօր` մարտի 27-ին, Արարատի մարզում իրականացվող քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով` դիմումը երկու օրերի ընթացքում կներկայացվի ԿԸՀ. «Մեր մասնագետների խումբը պատրաստում է համապատասխան դիմումը, որպեսզի վաղը կամ մյուս օրը ԿԸՀ ներկայացնի` ՀՀԿ-ին ընտրարշավից դուրս վռնդելու մասին, եւ մենք պետք է պայքարենք, որ Հանրապետական կուսակցությունը իր ընտրակեղծարարներով դուրս շպրտվի խորհրդարանական ընտրություններից, որպեսզի հայ ժողովուրդը ազատ ընտրություն անելու հնարավորություն ունենա»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսեց այն ուժերի մասին, որոնք կարող են, ուզում են կամ չեն ուզում կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ:

«Շատ ուժեր կան, որոնք հայտարարում են, որ ոչ մի դեպքում կոալիցիա չեն կազմելու, բայց մենք մոռանում ենք մի հանգամանք` ՀՅԴ-ն, որը այսօր իշխանության կազմում է, ֆորմալ առումով կոալիցիա չի կազմել ՀՀԿ-ի հետ: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ բոլոր ուժերը` նախկին եւ ներկա գործընկեր, մասնավորապես «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն կոալիցիայի անունը փոխում են եւ դնում Ազգային համաձայնության կառավարություն: Ձեւավորվում է մի նոր կոմբինացիա ժողովրդի ձայները, ժողովրդի հակասերժական եւ ընդիմադիր ձայները հավաքելու եւ Սերժ Սարգսյանին մատաղ անելու համար: Միակ ելքը «Ելք»-ի օգտին քվեարկելն է»,- ասել է Փաշինյանը:

Ելույթի ժամանակ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ չի հավատում թե Օրինաց երկիր կուսակցությունը (այժմ` Հայկական վերածնունդ կուսակցություն-խմբ.) եւ Հայ հեղափոխական Դաշնակցությունը կանցնեն խորհրդարան. «Ոչ էն կանցնի, ոչ էլ էն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ