News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ներկյացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դեւին Նունեսը  Սպիտան տան տարածքում էր իր աղբյուրի հետ   հանդիպել մինչեւ տեղեկացնելը, որ Թրամփը ենթարկվել է դրվագային լրտեսման։ Այս մասին հայտնել է Նունեսի պաշտոնական ներկայացուցիչ Ջեկ Լենգերը։

«Նունեսը իր աղբյուրի հետ հանդիպել էր Սպիտակ տանը, որպեսզի անվտանգ վայրում ուսումնասիրի աղբյուրի տրամադրած տեղեկությունը»,- հայտնում է «ԱՄերիկայի ձայնը»

Մինչ այդ Նունեսը հրաժարվում էր հայտնել, թե որտեղ է հանդիպել աղբյուրի հետ, որի անձը նա առայսօր չի հայտնում։

Սպիտակ տանը հայտնել են, որ աշխատակազմը տեղեկացված է Նունեսին վերաբերող իրավիճակի մասին, բայց խորհուրդ են տվել այդ հանդիպման մասին բոլոր հարցերը Նունեսին ուղղել։

Անցած շաբաթ Նունեսը հայտնել էր, որ անանուն աղբյուրից տեղեկություն է ստացել այն մասին, որ ամերիկյան հետախուզական մարմինները «դրվագային լրտեսություն» են իրականացրել ու տեղեկություններ հավաքել Թրամփի ու նրա օրգանականների զրույցների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ