News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չ ի բանակցի շոտլանդական կառավարության հետ՝ անկախության մասին նոր հանրաքվեի անցկացման թեմայով, գրում է Reuters–ը։

«Շոտլանդական ժողովրդի նկատմամբ անարդարացի կլիներ խնդրել , որ կարեւոր որոշում կայացնի ՝չունենալով անհրաժեշտ տեղեկություններ Եվրոպայի հետ մեր ապագա հարաբերությունների կամ էլ անկախ Շոտլանդիայի հեռանկարների մասին»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էին, որ Շոտլանդիայի կառավարությունը քվեարկել է անկախացման մասին նոր հանրաքվեի անցկացման օգտին։ Այսպիսով Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը լիազորվել է բանակցել Լոնդոնի հետ, առանց որի համաձայնության հանրաքվեն իրավաբանորեն պարտադիր ուժ չի ունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ