News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին երկու տարիներին ԱՄՆ-ն ավելացրել է զինվորական էլիտար ստորաբաժանումների վարժանքների քանակը Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում ու Ադրբեջանում։ Այս մասին Eurasianet.org–ում իր հոդվածում գրել է լրագրող Ջոշուա Կուչերան։

Ռազմական օգնությունը օտար պետություններին տրամադրվում է ազգային պաշտպանության համար հատկացումների մասին ԱՄՆ օրենքի շրջանակում, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին մարզել ու սարքավորել օտար երկրների անվտանգության ուժերը, որոնք մասնակցում են թմրադեղերի ու միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին։ Ուսուցման փաստը լայնորեն չի գովազդվում, ու դրա մասին, որպես կանոն, հայտնում են միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցներում։

2015- ֆինանսական տարում անցկացվել են վարժանքներ՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի 1153 զինվորականների հետ։ 2016-ին ամերիկյան զինվորականները ծրագրում էին ընդայնել վարժանքներում ընդգրկվածների թիվը։

Ադրբեջանում 2016-ին ամերիկյան զինվորականները ծրագրել էին 2 վարժանք անցկացնել Ազգային անվտանգության նախարարության ներկացուցիչների հետ։ Սակայն նախարարությունը 2015-ի վերջին վերափոխվել է ու հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել վարժանքների հետ։ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը չի պատասխանել բացատրությունների մասին հարցմանը։ «Չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտը պահպանում է Ադրբեջանին ու Հայաստանին հավասար ծավալի օգնություն տրամադրելու կանոնը, բայց ԱՄՆ ՊՆ-ն պարտավոր չէ հետևել այդ պրակտիկային։ Այս կապակցությամբ հայ զինծառայողների վարժանքներ ՝ №1004 բաժնի մասով, չեն իրականացվել»,- նշում է հոդվածագիրը ։

Հոդվածում շեշտվում է, որ դեռ անհայտ է, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ վարժանքներին Թրամփի վարչակազմի օրոք։ Թրամփը խոստացել էր կրճատել օտարերկրյա օգնությունը, բայցեւ խստացնել պայքարը իսլամիստական ահաբեկչական խմբերի դեմ, որոնց կողմից սպառնալիքը Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունները օգտագործում են՝ ռազմական օգնության անհրաժեշտությունը արդարացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ