News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանրահավաքը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները եկել են ՀՀ դրոշներով, խաղաղության պաստառներով:

Ամբիոնում են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի ժամանել, եւ հայտնի չէ, արդյոք մասնակցելու է հանրահավաքին: Նշենք, որ նա ամբողջ քարոզարշավի ընթացքում միայն երկու անգամ հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել, իսկ քարոզչական հանդիպումներին չի մասնակցել:

Հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը հայտարարեց. «Ոչ մեկի այգին քար չենք ուզում քցենք: Մենք քանի դեռ կանք, քանի պայքարում ենք, ոչ մի փող, ոչ մի կաշառք չի որոշելու, մենք ենք որոշելու մեր երեխաների ճակատագիրը»:

Նրա խոսքով, «Հայաստանը պետք է գնա խաղաղության ճանապարհով: Ովքեր վաստակել են հաղթանակը, նրանք էլ հասնելու են խաղաղության»:

Նշենք, որ հանրահավաքից հետո երթ է լինելու Երեւանի կենտրոնով՝ «Խաղաղ երթ» խորագրով»:

«Կոնգրես֊ՀԺԿ» դաշինքը ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսով եւ հանդես է գալիս արցախյան հարցում փոխզիջումների օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ