News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանական insurethegap.com պորտալը, որը նվիրված է ապահովագրական ծառայությունների ու ավտոշուկայի ուսումնասիրությանը, հաշվարկել է «Ֆորսաժ»  ֆիլմի բոլոր դրվագներում ավերածությունների արժեքը։ Ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 420 մլն ֆունտ սթերլինգ, ինչը համարժեք է 520 միլիոն դոլարին, հայտնում է Motor-ը։

Գումարի մեջ մտել են ֆիլմի յոթ դրվագներում վնասված օդանավերը , ուղղաթիռները , շենքերը , ավտոբուսները , տանկերը , գնացքները ու մոտոցիկլետները։ «Ֆորսաժում» վնասված ամենաթանկարժեք մեքենան W Motors Lykan Hypersport հիպերքարն է համարվել,  որի արժեքը գնահատել են մոտ 3․4 մլն դոլար։ Ընդ որում բարի հերոսները ավելի շատ վնաս են տվել, քան չարագործները։

Միաժամանակ ամենավնասատու ֆիլմի պերսոնաժն է ճանաչվել Ջեյսոն Սթեյթեմի մարմնավորած չարագործը, որը գրեթե 185 մլն դոլարի վնաս էր հասցրել։ Իսկ դրական հերոսներից ամենաշատ վնասը հասցրել էր Վին Դիզելի պերսոնաժը՝ 70 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ